Մունետիկ

Թե չէ որ ես սկսեցի շահարկել... Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը` ասֆալտապատման աշխատանքների շահարկման մասին:

Վանաձորի ավագանու 5 խմբակցությունների ընդհանուր թվով 20 անդամների մասնակցությամբ մեկնարկեց հերթական նիստը: 2019թ-ի բյուջեն հաստատելու մասին նախագիծը քարոզարշավից հետո տեղափոխելու առաջարկով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  անդամ Արմեն Եղիազարյանը՝ նշելով, որ խմբակցության  անդամները քարոզարշավի պատճառով չեն կարողացել ներկա գտնվել նիստին ու կարևորագույն հարցի քննարկմանը: Առաջարկը մերժվեց:

Ուկրշին ընկերության նախագահ Եվգենի Սերգեյի Կապուստինին` Վանաձոր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման արժանացնելու որոշումը ընդունվեց միաձայն:  Դեկտեմբերի 7-ին լրանում է 1988-ի աղետի 30-րդը տարելիցը: 1989թ-ին Կապուստինի ղեկավարած շինաշխատանքների ժամանակահատվածում վերանորոգվել է Կիրովականի մաքրման կայանը: Շահագործման է հանձնել 2 դպրոց` նախատեսված 1700 աշակերտների համար, 3 մանկապարտեզ` 670 երեխաների համար ևս  և 174.000 քմ բնակելի տարածք: Եղան նաև օրակարգից դուրս հարցեր, որոնք վերաբերվում էին Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի տարածքում երթևեկության նշանների տեղադրմանը և ասֆալտապատման աշխատանքների հետ կապված շահարկումներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *