«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը կազմակերպության ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել՝ կից գրառմամբ.
Վանաձոր համայնքի ղեկավարությունը շարունակում է համարձակ քայլերով «ադեկվատ/սթափ» որոշումներ կայացնել և Վանաձոր քաղաքի հանրային տարածքները անմատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Գիտե՞ք հանուն ինչի: Համաձայն պատասխանատուների՝ հանուն ճարտարապետական «գեղեցկության»:
Շնորհավոր՝ թեքահարթակը քանդելով մենք ունենք ճարտարապետական փայլուն տեսք ունեցող մշակութային կենտրոն (դե «թքած», որ մի քանիսը չեն կարողանալու մուտք գործել կամ մեծ դժվարությամբ կգործեն): Դատապարտելի արարք:
Քիչ անց, քաղաքացիական ակտիվիստ Վահե Խաչիկյանը ֆեյսբուքյան ուղիղ միացում է ունեցել Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակից՝ նշելով՝ «ապամոնտաժվել է քաղաքում բացառիկ հարմարավետ կառուցված թեքահարթակը՝ առանց շահագրգիռների հետ քննարկման»:
Լուսանկարը՝ Անտոն Իվչենկոյի
0 Մեկնաբանություն