Մունետիկ

«Թեթև ապշեցուցիչ տվյալներ ունենք. սկիզբը խոստումնալից է»: Արսեն Թորոսյանը՝ Վանաձորի ԲԿ-ի բացմանը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ բացվել է Վանաձորի բժշկական կենտրոնը: Ընդհանուր թվով 190 մահճակալ՝ ստացիոնար բուժում և ծննդատուն, բաժանմունքներ՝ վերազինված ժամանակակից սարքավորումներով, որոնք նախկինում մարզը չուներ.համակարգչային շերտագրման սարք, էլեկտրոնեյրոմիոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, ամբողջովին հագեցված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Արդեն իսկ զգում են դեպի մայրաքաղաք գնացողների հոսքի նվազում: Ընդհանուր առմամբ բժշկական կենտրոնի և ծննդատան կառուցման և սարքավորումներով հագեցման վրա ծախսվել է շուրջ 7 միլիարդ դրամ։ Հավելենք, որ Վանաձորի ինֆեկցիոնիստները հավաքվել էին ԲԿ մուտքի մոտ՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպման հույսով: Ինֆեկցիոնի գլխավոր բժշիկ Ռոբերտ Չիլինգարյանը կարճ զրույց է ունեցել Արսեն Թորոսյանի հետ, որից հետո ինֆեկցիոնիստները հեռացել են կենտրոնի մուտքի մոտից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *