Վանաձորի Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում Հովհ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150 –ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումն է։ Նախաձեռնությունը՝ Վանաձորի թիվ 15 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, 6 ա դասարանի դասղեկ Սարինե Բորյանինն է։ Միջոցառման ամենամեծ պատասխանատվությունը 6 _րդ ա դասարանի աշակերտ Արմեն Չիլինգարյանի ուսերին էր։ Հենց նա էլ մարմնավորում էր մեծն Կոմիտասին: Երեխաները ներկայացրեցին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի և մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ Կոմիտասի կյանքն ու կենսագրությունը, գովերգեցին նրանց անուրանալի վաստակը հայ գրականության ու երգարվեստի մեջ: Բացահայտեցին նաև Կոմիտասի կյանքի անհայտ ու մութ էջերից:
0 Մեկնաբանություն