Մունետիկ

Թիվ 5 ավագ դպրոցում բացվել է խաչքար՝ ի հիշատակ հերոս-հետախույզ Գոռ Խուդինյանի և 6 շրջանավարտ-հերոսների

Տիգրան Մեծի 17 շենքում, ուր ապրել է 2017թ-ին Արցախի պետական սահմանի պաշտպանությանը հերոսաբար զոհված ԶՈՒ կապիտան, հերոս-հետախույզ Գոռ Խուդինյանը, հերոսի ծնողների՝ Անահիտ և Ֆրունզիկ Խուդինյանների նախաձեռնությամբ բացվեց հուշաքար: Ապա հավաքված բազմությունը երթով շարժվեց Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ սպասվում էին միանգամից 2՝ Գոռ Խուդինյանի և Արցախյան ազատամարտում զոհված դպրոցի 6 շրջանավարտների անուններով հուշատախտակի և խաչքարի բացման արարողությունները: Խաչքարի բացում կատարեցին Գոռ Խուդինյանի մայրն ու զինակից ընկերները, ապա հաջորդեց օրհնության կարգը: Ներկաները խաչքարին ծաղիկներ են խոնարհել: Գոռ Խուդինյանի և Արցախյան ազատամարտում զոհված դպրոցի 6 շրջանավարտների անուններով խաչքարը կառուցվել է Անահիտ և Ֆրունզիկ Խուդինյանների սեփական միջոցներով և ընկերների աջակցությամբ: Խաչքարի հեղինակը մեր համաքաղաքացի Էդմոն Ղալեչյանն է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *