Փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի անունը կրող Վանաձորի պետական համալսարանում մուտքից մինչև լեփ-լեցուն դահլիճ ու բեմահարթակ շնչում էր Թումանյանով։ Տոնում էին հանճարեղ լոռեցու ծննդյան 150-ամյակը:
Միջոցառումը նախաձեռնել էր «Մշակույթի կենտրոն»-ը: Մասնակցում էին տարբեր ֆակուլտետների շնորհաշատ ուսանողները: Հենց նրանք էլ մարմնավորեցին Թումանյանի զավակներին, հերոսներից՝ Անուշին, վիճակ հանեցին։ Իգիթները կոխի բռնվեցին, երգ ու պարով, թումանյանական տողերով էլ համեմեցին ծրագրի գեղարվեստական մասը: Թումանյան հանճարին բացահայտող տեսաֆիլմի ցուցադրություն ևս եղավ:
Օրվա բանախոսները` բ.գ.թ. դոցենտ Գայանե Մալումյանն ու Արտակ Սարուխանյանը անդրադարձան Թումանյան մեծությանը, բանաստեղծություններին, քառյակներին, արժեհամակարգին:
0 Մեկնաբանություն