Տաղանդավոր քանոնահարը նվագում է ուսուցչի երաժշտական գործիքով:
Շուշանիկ Քարհանյանը Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի լարային բաժնի 5-րդ դասարանում է սովորում: Վաղուց է սիրահարված քանոնի կախարդական հնչյուններին: 5 տարի առաջ մոր` Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ ոտք դրեց երաժշտական դպրոց: Այսօր ավարտական դասարանի աղջնակը տարեվերջյան, ամփոփիչ 3-րդ հաշվետու մենահամերգով ներկաներին հավաստում է, որ տարիների աշխատանքն անպտուղ չի մնում:
0 Մեկնաբանություն