«ՀՀ կառավարության 2020 թ-ի օգոստոսի 13-ի որոշմամբ տարածքն ամրացվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Խնդրում ենք հնարավորինս շտապ ազատել տարածքը». Խոսքը Վանաձորի Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի 4-րդ հարկի աջ թևի մասին է, որից աշխատանքային անհատական օգտագործմամբ 61.6 քմ մակերեսը` և 53.3 քմ մակերեսով ընդհանուր օգտագործմամբ խորհրդակցական դահլիճը անորոշ ժամկետով անվարձահատույց շահագործման էր տրվել ՀԿ կենտրոնին: 2004 թ-ի փետրվարին «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագրի շրջանակներում ստեղծվեց «Վանաձորում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնը»: 2004թ-ի հունիսին 16-ի Լոռու նախկին մարզպետ Հերիկ Քոչինյանի թիվ 175 Ա որոշմամբ, 2001թ-ից Լոռու մարզպետարանին անվարձահատույց տրամադրված 2000 քմ մակերեսով տարածքից 4-րդ հարկում անհատական և ընդհանուր օգտագործման վերոնշյալ տարածքներն անորոշ ժամկետով հատկացվեց, ինչպես որոշման մեջ է նշված Վանաձորի ՀԿ-ին: Արփինե Հակոբյանը դեռ 2012թ-ին գրությամբ դիմել էր մարզպետարան տարածքի անվարձահատույց շահագործման թույլտվության երկարագձման խնդրանքով, պահանջը բավարարվելէ 2 տարով` մինչև 2014-ը, որից հետո ևս 3 տարի ժամկետով երկարաձգցվել է որոշումը` մինչև 2017թ-ի հունիսի 1-ը: Դրանից հետո, ինչպես նշում Արփինե Հակոբյանը, չեն դիմել Լոռու մարզպետարան, սակայն շարունակել են բարեխիղճ տնօրինել պետական գույքը: Այստեղից էլ առաջացել է տեխնիկական խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն