Մունետիկ

Տարոն 1 թաղամասում բնակիչների ջանքերով բացվել է հուշաղբյուր՝ ի հիշատակ 88-ի զոհերի

Վանաձորի Տարոն 1 թաղամասում 88-ի աղետից անօթևան մնացած տասնյակ ընտանիքներ գտան իրենց 2-րդ տունն ու արդեն 30 տարի է՝ այստեղ են: Նրանց թվում՝ երկրաշարժի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և մեծ թվով զոհեր տված ընտանիքներ: 30 տարիների ընթացքում թաղամասի բնակիչները դարձել են մի ընտանիքի պես, կիսում են միմյանց ուրախությունն ու տխրությունը: Բնակիչների ու "Ռիժկով" համատիրության ջանքերով շենքի բակում տարեցտարի պտղատու ծառեր են ավելացել, ծաղկապատվել ու բարեկարգվել, թաղամասը լուսավորվել է: 88-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցի առիթով էլ հուշաղբյուր են կառուցել: Նախաձեռնությունը թաղամասի բնակիչ Աշոտ Աթաբեկյանինն է, ինչն հարևանների հավանությանն ու աջակցությանն է արժանացել: Թաղամասի մեծ ու փոքր ներկա են գտնվել հուշաղբյուրի բացման արարողությանն ու ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ անմեղ զոհերի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *