Մունետիկ

Տարոն և Տավրոս թաղամասերը հայ-գերմանական ծրագրի 3-րդ փուլի ավարտին այլևս ջրի խնդիր չեն ունենա:

Տարոն և Տավրոս թաղամասերը հայ-գերմանական ծրագրի 3-րդ փուլի ավարտին այլևս ջրի խնդիր չեն ունենա:

Ջրամատակարարման և ջրահեռացման հայ-գերմանական վարկային ծրագրի 3-րդ փուլի հանրային հերթական լսումն է տեղի ունեցել Վանաձորում: SRP՝ “Շնեյդեր ընդ փարթներ” նախագծախորհրդատվական ընկերության ընդհանուր ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆիշերը հայ գործընկերների և Ջրային տնտեսության ԾԻԳ աշխատակիցների հետ միասին ներկայացրին 3-րդ փուլի մանրամասները, որոնցում տեղ են գտել նաև 2017-ի ամռանը տեղի ունեցած 1-ին հանրային քննարկմանը հնչած առաջարկներն ու դիտարկումները: Բերնհարդ Ֆիշերը լավ լուր ունի Վանաձորի Տարոն թաղամասերի բնակիչների համար: 2019-ին կառուցվելու է Նովոսելցովո-Տարոն 2 պահեստային ջրամբարը, որի շնորհիվ թաղամասի բնակիչներն այլևս չեն ունենա ջրի խնդիր: Ընդ որում այն կկառուցվի՝ առանց վնասելու Մ6 միջպետական ճանապարհի այդ հատվածը: Որպես այլընտրանք կծառայի Թևոսյան փողոցը: Հիշեցնենք՝ նախորդ հանրային քննարկմանն այս առիթով հնչել էին բազմաթիվ դժգոհություններ, քանի որ այս հատվածը աշխատանքների պատվիրատու ջրային տնտեսության պետական կոմիտեն նախագծման 3-րդ փուլի աշխատանքներից հանել էր: Բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019 թվականին: Ծրագրի բարեհաջող ընթացքի դեպքում մինչև 2020 ավարտը ողջ Վանաձորը օղակաձև սնուցման համակարգով կունենա շուրջօրյա ջրամատակարարում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *