Հայկական պետականության զարգացման օրինաչափությունները 18-րդ դարից մինչև մեր օրերն ամբողջացրել է մեր համաքաղաքացի, իրավաբան Տարոն Սիմոնյանն իր ԱՐԲԱՆԷ․<<և զարթնում է լաոն>> գրքում: Սկզբում Երևանում, ապա Լոռու մարզային գրադարանում կայացավ գրքի շնորհանդեսը: Արարում, բանականություն և էություն գրքի բովանդակության երեք հիմնարար արժեքային հապավումից էլ ծնվել է վերնագիրը՝ «ԱՐԲԱՆԷ»:
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի խոստումը հեղինակին՝ գիրքը մինչև վերջ ընթերցելու վերաբերյալ իրականացնելու է ինքնաթիռում, որ ոչ ոք չխանգարի:
«ԱՐԲԱՆԷ»-ն գիտական աշխատանք է, և քաղաքական ուժերի վերաբերյալ հեղինակային որևէ դիրքորոշում ներկայացված չէ: Հարցուպատասխանի ընթացքում ներկաներից վանաձորցի Սուրեն Բեկչյանի հարցին ի պատասխան՝ հեղինակը նշում է՝ փորձել է զերծ մնալ սեփական դիրքորոշումն արտահայտելուց:
Սա Տարոն Սիմոնյանի առաջին ժողովածուն չէ, նա 2 մենագրության, 5 ուսումնական ձեռնարկների, և ավելի քան 30 գիտական աշխատանքների հեղինակ է:
0 Մեկնաբանություն