Մունետիկ

Տաշիր Պիցցան Վանաձորում ներկայանում է նոր դեմքով

Քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 44/6` Տաշիր Պիցցայի նոր հասցեն է: Սնվելու, հանգստի ու ժամանցի նոր ու հաճելի վայր` յուրօրինակ ինտերիերով: Պիցցերիային կից բարեկարգ այգին է, վերանորոգված գետնանցումով էլ կարելի է հասնել կինոսրահ, կինոկաֆե և խաղասրահ: Նոր հասցեում ևս «Տաշիր Պիցցայի» ողջ անձնակազմը շարունակելու է գոհացնել սպասարկման բարձր որակով: Գները չեն փոխվել, փոխարենը մենյուն է համալրվել : Թարմ ու որակյալ մթերքով պատրաստված պիցցաների, աղցանների, սուշիի համեղ տեսականին` շեֆ խոհարարից: Անհատական մոտեցումն ու բարեհաճ վերաբերմունքն էլ՝ սպասարկող անձնակազմից: Նորակառույց Տաշիր Պիցցայի բացման առիթով վանաձորցիներին ողջունելու էին եկել նաև սիրված արտիստներ՝ Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը: Պաշտոնյա այրերը համալիրի տարածքում շրջեցին, ապաև լսեցին նաև Նեմրա ռոք խմբի կատարումները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *