Մունետիկ

Տասնյակ կամավորներ մաքրել են Վանաձորի կիրճը՝ կոչ անելով տեղի իշխանություններին աղբարկղեր տեղադրել(տեսանյութ)

Վանաձորի մանկատան երեխաները միացել են Մաքրության համաշխարհային օրվան ու մաքրել Վանաձորի կիրճի ամենաաղտոտված հատվածներից մեկը: Նրանք կոչ են արել քաղաքացիներին՝ հիշել բնության ու շրջակա միջավայրի մաքրության մասին: Մաքրության համաշխարհային օրվա առիթով IDeA հիմնադրամի նախաձեռնությանը նաև էկոլաբ հիմնադրամն է միացել, շատ այլ կառույցներ: Հետագայում կմշակեն նաև այլընտրանքային գաղափարներ՝ շրջակա միջավայրի մաքրության արդյունավետ պահպանությունն ապահովելու նպատակով: Ուշագրավն այն է, որ Վանաձորի Բուսաբանական այգուց վերև՝ դեպի Մայմեխ տանող այդ հատվածում բացակայում են աղբարկղերը՝ թե՛ ճանապարհի երկայնքով, թե՛ տաղավարներին կից, ինչի պատճառով գետն ու Վանաձոր կիճը վերածվում են իսկական աղբավայրի: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *