Մունետիկ

Տեղական քաղաքականություն. ՛՛Եկեք թողնենք կուսակցական խաղերն ու պոպուլիզմը՛՛: Արտյոմ Գրիգորյան

Տեղական քաղաքականություն. ՛՛Եկեք թողնենք կուսակցական խաղերն ու պոպուլիզմը՛՛: Արտյոմ Գրիգորյան

Տեղական քաղաքականություն հաղորդման շրջանակներում հերթական քննարկումը Վանաձորի կառավարումն ստանձնած հանրապետականների հետ էր, որոնց կարծիքով 16 ամիսը բավարար չէ նկատելի առաջընթացի համար, սակայն որոշ ոլորտներում խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանն ամեն դեպքում զարգացում մատնանշեց. աղբահանություն` ճիշտ է, ոչ կատարյալ եւ մեջընդմեջ թերացումներով, լայնամասշտաբ ասֆալտապատում, շուրջ 200 մլն դրամ դոտացիայի բացակայության պայմաններում, մուտքերի ավելացման եւ ծախսերի կրճատման արդյունքում: Ծավալվեց քննարկում ավագանի անդամների եւ քաղհասարակության ներկայացուցիչ հյուրերի միջեւ: Մանրամասները՝ տեսանյութում: “Տեղական քաղաքականություն” հաղորդաշարն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Հաղորդման ընթացքում հնչած կարծիքները հեղինակներինն են և կարող են չհամընկնել հանժնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *