Զուռնա-դհոլով Զվարթնոց օդանավակայանում դիմավորում են Սամբո ըմբշամարտիկ Տիգրան Կիրակոսյանին, ով մայիսի 17-ին Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնությանը ճանաչվել է չեմպիոն: 52 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը տանելով մի շարք տպավորիչ հաղաթանակներ դուրս եկավ եզրափակիչ, այստեղ էլ 2:1 հաշվով հաղթեց ռուս մրցակցին և 5-րդ անգամ հռչակվեց եվրոպայի չեմպիոն:
«Տարին հագեցած է սպորտային բազմաթիվ խոշոր մրցաշարերով»,- նշեց Տիգրան Կիրակոսյանի անձնական մարզիչ Աղասի Գալստյանը` շարունակելով՝ (մեջբերում եմ) «Արդեն 2 անգամ Տիգրանը մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկություններին, իրեն համար անսովոր 57 կգ քաշային կարգում (Մինսկ, Մոսկվա քաղաքներում) գրավելով բրոնզե, մյուս դեպքում արծաթե մեդալ: Ռյազան, Բակուրիանի և Ծաղկաձոր քաղաքներում մասնակցել է 3 հավաքների: Հունիսին պատրաստվում է Մինսկում կայանալիք տարվա խոշորագույն ստուգատեսին՝ եվրոպական խաղերին, տարեվերջին՝ Սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
0 Մեկնաբանություն