Մունետիկ

Տնակների բնակիչները հույսը կտրեցին քաղաքապետարանից և դիմել են մարզպետարան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, քաղակտիվիստներ Գևորգ Քոթանջյանին, Արբակ Սարգսյանին և տնակների բնակիչներին: Քննարկման թեման՝ մարզպետարանին կից հանձնաժողովի ստեղծումն էր՝ սեփականության իրավունքով տնակների բնակիչներին հողատարածքները հատկացնելու նպատակով: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը: Հանձնաժողովի կազմում են նաև Գևորգ Քոթանջյանը, Արբակ Սարգսյանը, մարզպետարանի համապատասխան բաժինների և տնակների բնակիչներ: Նախաձեռնող խումբը բացառելով նախընտրական քարոզարշավի օրերին որևէ քաղաքական ուժի համար քարոզչության իրականացումը, որոշեց մարզպետարանի հետ համագործակցությունը վերսկսել դեկտեմբերի 10-ից:

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *