Մունետիկ

Տնակների բնակիչների հարցով համայնքային հանձնաժողովը գումարել է առաջին նիստը:

Վանաձորի ավագանու նիստերի դահլիճում համայնքի ղեկավարի կողմից ձևավորված տնակային ավանների բնակիչների հարցով զբաղվող հանձնաժողովն անցկացրել է առաջին նիստը: Հանձնաժողովի կազմում են «Ո՞վ, եթե ոչ մենք, եթե ոչ դուք» նախաձեռնող խմբի անդամներ, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Նիստը վարող համայնքի ղեկավարի հանձնարարականով կստեղծվի փաստահավաք հանձնախումբ, որն անհատական տնայցերի միջոցով կկազմի տնակային ավանում բնակվող ընտանիքի անձնագիրը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *