Մունետիկ

Տնակների հարցով փաստահավաք հանձնաժողովը բացահայտումների շարք է արձանագրել: (տեսանյութ)

Տնակների բնակիչներին սեփականության իրավունքով հողատարածքների հատկացման նպատակով ձևավորված փաստահավաք հանձնաժողովը դարձյալ նիստ էր գումարել: Հանձնաժողովի անդամներից Գևորգ Քոթանջյանը գործընկերներին և խնդրով մտահոգ շահագրգիռ անձանց է ներկայացնում 1 ամսում արված տնայցերի արդյունքները: Ի դեպ նիստը հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կամ տեղակալի փոխարեն վարում էր ՎՔ-ի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը: Քաղաքապետ Ասլանյանը նիստին ներկա չէր հարգելի պատճառով՝ որդուն էր բանակ ճանապարհում: 9 հոգանոց հանձնաժողովը Սանկտ-Պետերբուրգի, Թևոսյան 2, նախկին Մանրաթելերի գործարանի հարակից տարածքի տնակային ավաններում անհատական տնայցեր կատարելիս մի շարք բացահայտումներ են արձանագրել: Հիշեցնենք՝ 2018-ի մարտի ավագանու նիստին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Գևորգ Քոթանջյանի բերած փաստարկները որակել էր անհիմն՝ նշելով, որ նախաձեռնող խումբը ստույգ տեղեկության չի տիրապետում և փորձում է մոլորության մեջ գցել տնակավանի բնակիչներին: Ավելին՝ Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստին հայտարարել էր որ, Թևոսյան տնակավանի տվյալ հատվածն ունի սեփականատեր Նույն կարծիքին էր նաև ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Ղամբարյանը: ՎՔ-ի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, սակայն, նշեց, որ Թևոսյան տնակավանի վերոնշյալ հատվածը չունի սեփականատեր և ավագանու նախորդ նիստին այն համայքնային սեփականություն է ճանաչվել: Ստացվում է, որ, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը լիարժեքորեն չի տիրապետում համայնքային գույքի վերաբերյալ տեղեկություններին և ինքն է փորձում շփոթության մեջ գցել ոչ միայն անագանու անդամներին, այլև տվյալ տարածքների տնակների բնակիչներին: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *