Լոռի հեռուստաընկերություն զանգահարած քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զաբոսայգում այս պահին տեղի ունեցող ծառերի սպանդի կապակցությամբ:
Դեռ 2010 թվականին, Վանաձորի քաղաքապետարանը քաղաքացիների դիմումին պատասխանել էր. «Հողամասերը համարվում են կանաչ գոտի, պատկանում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամսերի թվին, և դրանք որպես սեփականություն գրանցել հնարավոր չէ»:
Այսօր հայտնվել են սեփականատերեր, որոնք մեր ունեցած տեղեկություններով դիմել են կառավարություն, և փոխել հողի կարգավիճակը և անխնա կոտորում են վանաձորցիների սիրելի այգու ծառերը:
Քաղաքացիները հույս ունեն, որ կդադարեցվի ծառերի սպանդը, իսկ մեղավորները պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ:
0 Մեկնաբանություն