Մունետիկ

“Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն” -ը (SOAR) բնակարանն է նվիրել Ծատուրյանների ընտանիքին

“Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն” բարեգործական հիմնադրամը/ SOAR / Վանաձորում 2-րդ բնակարանն է նվիրել, այս անգամ 5 անձից բաղկացած Ծատուրյանների ընտանիքին՝ Վանաձորի Տարոն 2, ՔՇՀ 3, 96, բն.1 հասցեում: Մինչ այդ ընտանիքը 11 տարի բնակվել է Թևոսյան 1 ա հասցեում՝ տնակում: Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությունը՝ SOAR-ը միությունը հիմնադրվել է 2005թ. ամերիկահայ բարերար Ջորջ Յակուբյանի կողմից: Աշխարհի 114 քաղաքներում գործում են միության ներկայացուցչական մասնաճյուղերը, որոնց անդամները հիմնականում հայազգի կամավորներ և բարերարներ են, ովքեր իրենց ներդրումն են ունենում Հայաստանում իրականացվող ծրագրերում: Հիմնադրամը տրամադրում է մարդասիրական օգնություն` ողջ աշխարհում գտնվող ծնողազուրկ հայ մանուկներին և հաշմանդամներին: Անբարենպաստ սոցիալական պայմաններում հայտնված  «Օրրան»-ի շահառուներ Արամայիսին, Աշոտին և Անիին բնակարանով ապահովելու գործում մեծ է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆոնդհայթայթման և զարգացման ծրագրերի համակարգող Մանանա Մանանյանի ներդրումը: Հիմնադրամի ջանքերով գնել են նաև ջեռուցման համար անհրաժեշտ սարքավորումները, բանակցել համապատասխան կառույցների հետ՝ տեղադրման թույլտվություն ստանալու համար: 

 

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *