Մունետիկ

Վաղը 6 ժամով կդադարեցվի Վանաձորի որոշ թաղամասերի և Բազում համայնքի գազամատակարարումը

"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան ժամանակահատվածի ավարտի հետ կապված՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 11.00-17.00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Տարոն 1, 2, 3, 4, «Արդա» թաղամասերի, «Սիվաշական» ավանի, Բազում համայնքի գազասպառողների և «Բեսառաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *