Մունետիկ

Վահրամ Բաղդասարյանը հերքում է

Քիչ առաջ ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության խմբագրության հետ կապ հաստատեց ԱԺ պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը, ով իր զայրույթն ու մտահոգությունը հայտնեց  իր անվան շուրջ տարածվող լուրերի վերաբերյալ,  մասնավորապես այն մասին, որ ինքը ՛՛Գլորիա՛՛ կարի ֆաբրիկայի աշխատողների հասցեին վիրավորական արտահայտություններ է արել ու ՛՛լիրբ՛՛ անվանել. ՛՛Ես այդպիսի բան չեմ ասել,  երբևիցե չեմ ասի, անկախ նրանց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումից, քանզի նրանք իմ քույրերն են, և ինձ ճանաչող մարդիկ վստահ են, որ ես այդ մշակույթը և դաստիարակությունը կրողը չեմ, իսկ  տարածողներին խորհուրդ կտամ՝ իրենց գործով զբաղվեն՛՛:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *