«Լոռի» հեռուստաընկերության նկարահանող խումբը թեժ գծին ստացված ահազանգի հետքերով եղել է Վանաձորի Գայի 18 հասցեում: Քաղաքի հասցեներից է, բայց՝ քաղաքից կտրված: Ասում են՝ 3 տարի առաջ թիվ 18 համարի 3 երթուղային էր սպասարկում թաղամասին, այժմ գիծը չի գործում, ծախսատար է՝ քաղաքապետարանից են պատասխանել: Տաքսի ծառայությունները հրաժարվում են սպասարկելուց՝ վարորդներին էլ են հասկանում. 80-ականներից մինչ օրս թաղամասում ասֆալտապատում չի արվել, ԽՍՀՄ տարիներից մնացած ասֆալտն էլ քանդել են ջրագծերը փոխելու, վթարները վերացնելու ժամանակ ու այդպես էլ չեն վերանորոգել: Բնակիչներն ասում են, որ տեղի պոլիկլինիկան թիվ 1 պոլիկլինիկայի մասնաշենք տեղափոխելուց հետո հատկապես, տարեցների համար թիվ 18 երթուղու վերաշահագործումը դարձել է օրախնդիր: Թոշակը չի բավարարում դեղորայքին ու տաքսի ծառայությանը: Անտեսված թաղամասի անտեսված բնակիչներ են իրենց անվանում ու մատնացույց անում քարակույտը. ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացրել, խոստացել են տեղափոխել, բայց արդեն 3 ամիս է անցել:
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն