Մունետիկ

Վանաձորը սուբվենցիոն հայտեր է ներկայացրել բազմաֆունկցիոնալ տեխնիկայի և արևային էներգիայով փողոցային լուսավորության համար

Անտեսելով նախապես որոշված հանրային բաց լսումների ձևաչափը՝  կայացավ  Վանաձորի համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին հանդիպում-քննարկումը: Տարեկան աշխատանքային պլանը  հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց  համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: 

Վանաձոր համայնքը կառավարությանը սուբվեցիոն  ֆինանսավորման հայտ է  ներկայացրել՝ բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերման և փողոցային լուսավորության՝ արևային էներգիայի անցման համար: Քնարկմանը առաջարկ եղավ սուբվեցիոն այս հայտերը ևս ներառել տարեկան աշխատանքային պլանում: 

Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի խոսքով, եթե կառավարությունը հավանության արժանացնի այս ծրագրերը, դրանք մեծապես կնպաստեն մարզի զարգացմանը:

Քննարկմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչներ, քաղաքացիներ: ՏԱՊ-ը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
«Վանաձոր համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը» կարևոր փաստաթուղթ է, որի թիրախները հիմնված են Վանաձոր համայնքի 2018-2021 թթ. զարգացման հնգամյա ծրագրի և համայնքային ընթացիկ տարեկան բյուջեի նպատակների և նպատակային ֆինանսավորման վրա: Ի տարբերություն համայնքային տարեկան բյուջեի, «Տարեկան աշխատանքային պլան»-ում ներառված են այնպիսի ծրագրեր և աշխատանքներ, որոնց հնարավոր ֆինանսավորումը իրականացվելու է ոչ համայնքային բյուջեից, ինչպես նաև այնպիսի ծրագրեր, որոնք ունեն ներդրումային առաջարկների ձևաչափ: «Վանաձոր համայնքի 2019 թ. աշխատանքային պլան»-ը նախապես քննարկվել է նաև համայնքի ղեկավարին կից «Վանաձոր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի կողմից և ստացել դրական եզրակացություն, ինչի մասին տեղյակ պահվեց նաև հանրային քննարկման մասնակիցներին: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, որի արդյունքում եղավ 2 առաջարկություն, որոնք ներկայացրեց համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը:
Վանաձորի համայնքապետարանը համագործակցում է Ռեգեն երկրամասային շրջանի հետ: Այցի շրջանակներում որպես համագործակցության ոլորտ ընտրվել է աղբահանությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Վանաձոր համայնքի 2-3 բանուկ հատվածներում ստվարաթղթի և ապակու համար հատուկ տարաներ տեղադրել: Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի հետ քննարկելու արդյունքում որոշում է կայացվել՝ 2019 թ.-ին այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով: Ուստի Արտյոմ Գրիգորյանն առաջարկեց ՏԱՊ-ում ավելացնել նաև սա:
Հաջորդ առաջարկը հետևյալի մասին էր. Վանաձորի համայնքապետարանը ներկայացրել է հայտեր Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որպեսզի Վանաձոր համայնքը մասնակցի սուբվենցիոն ծրագրերի: Համայնքապետարանը բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերման և փողոցային լուսավորության արևային էներգիայի անցման վերաբերյալ հայտ է ներկայացրել նախարարություն, սակայն սա ևս ՏԱՊ-ում ներառված չէ: Հետևաբար համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականն առաջարկեց այն ևս ներառել ՏԱՊ-ում:
Սահմանված կարգով կկազմվի տեղեկանք հանրային քննարկումների արդյունքների վերաբերյալ և կներկայացվի Վանաձորի ավագանուն ի գիտություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *