Մունետիկ

Վանաձորի ավագանի.Արկադի Փելեշյանը գիտի, բայց չի ճանաչում կառուցապատողին (Տեսանյութ)

Վանաձորի ավագանու հոկտեմբերյան նիստը սկսվել է պարզաբանումներով: Հիմնական երկխոսողները եղել են համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ու Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն էին: Ասլանյանը Կարապետյանից խնդրել է մանրամասներ հոկտեմբերի 25-ին սոցցանցերում հանրային լայն հնչեղություն ստացած թեմայի շուրջ, ըստ որի առաջարկվում էր ավագանու օրակարգ մտցնել նախագիծ քիմիագործների այգու՝ փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանին պատկանող սպասարկման օբյեկտին մոտ տարածքը կառուցապատման իրավունքով տալու մասին, որն էլ բուռն դժգոհություն էր առաջացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը գրառում էր թողել՝ համաձայն որի, առաջարկվում էր քվեարկության դնել հարց՝ Տիգրան Մեծի պողոտայի 2/3 հասցեում գտնվող հողամասը՝ մրցույթով 10 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին ՝ հողամասի վարձավճարի ամսական 21628 դրամ մեկնարկային գնով: Թեմային արձագանքել էր նաև ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Ինքը՝ Փելեշյանն չի հերքում, որ նշյալ տարածքն իր օբյեկտի հարևանությամբ է, բայց և հերքում է, որ ինքն է կառուցապատողը: Ավագանու նիստին հայտարարեց, թե ճանաչում է կառուցապատման ցանկություն հայտնողին, մեզ հետ զրույցում սակայն, հերքեց տեղեկությունը: Ելնելով հարցի հնչեղությունից, հաշվի առնելով նաև մարզպետի առաջարկը՝ ավագանին 1 ամիս ժամկետով հետաձգեց հարցի քննարկումը: Մինչ այդ կհրավիրվի հանրային քննարկում, կներկայացվեն նաև մրցութային այլ էսքիզներ: Մեկ այլ հարցով ավագանին Վանաձորի քիմիագործների այգին վերանվանեց ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազավուրի անունով: ԼՀԿ-ից եղավ առաջարկ բարեկարգել ու մեծ հայի անվանը վայել տեսքի բերել այգին: Ասլանյանը տեղեկացրեց, որ այդ մասով նախնական ծրագրեր կան «Ազնավուր» հիմնադրամի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *