Մունետիկ

Վանաձորի ավագանին նոր օրակարգ է հաստատել՝ դուրս թողնելով 3 անգամ օրակարգ մտած հարցը

Վանաձորի ավագանին նոր օրակարգ է հաստատել՝ դուրս թողնելով 3 անգամ օրակարգ մտած հարցը

 Վանաձորի ավագանու անդամների գերակշիռ մասի «դեմ» քվեարկությամբ, 3-րդ անգամ Վազգեն Բադալյանին 250.4 քմ մակերեսով տարածքը նվիրատվությամբ հանձնելու հարցը ավագանին հանեց օրակարգից՝ սահմանելով նոր օրակարգ: Ավագանին հաստատեց 2021թ-ի համայնքի բյուջեն` ծախսերի և եկամուտների հետևյալ 3. 160. 504 400 դրամ հաշվեկշռով: Բյուջերի ծախսային մասում շռայլություններ նկատեց ՀՀԿ ավագանու անդամ Խորեն Վարդանյանը: Ավագանու որոշմամբ կվերանորոգվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի ջրատարը, 540,000 դրամ կհատկացվի Տիկնիկային թատրոնի դահլիճի բետոնե հատակի վերանորոգմանը: Վանաձորի թիվ 28 մանկապարտեզում կավելանան պահակի, ՕՀՄՄԴ-ում՝ ազատ ոճի ըմբշամարտի մարզչի, Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում` հրահանգիչ-մեթոդիստի 1 –ական հաստիքներ: 15 տարի ժամկետով «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ-ին անվարձահատույց օգտագործման իրավունքով տրված տարածքի ժամկետի երկարաձգումն էլ բուռն քննարկումներից հետո, ի վերջո, հաստատվեց՝ 15 տարով: Վանաձոր քաղաքի Տարոն-4 քոթեջ թիվ 13 հասցեում սեփականաշնորհված քոթեջի զբաղեցրած հողամասը սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի Ցոլակ Վոլոդյայի Մաթևոսյանին, Անահիտ Իվանի Վարդումյանին, Մհեր Ցոլակի Մաթևոսյանին և Դավիթ Ցոլակի Մաթևոսյանին: Արցախյան պատերազմում նահատակված հերոսների անունը հավերժացնելու նպատակով էլ Տարոն 2, ՔՇՀ 4թիվ 21-23 շենքերի հարավային մասում գտնվող պուրակը կանվանակոչվի «Հերոսների պուրակ»: Ավագանու հաջորդ նիստը կկայանա փետրվարի 12-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *