Մունետիկ

Վանաձորի ավագանու հերթական նիստը

Վանաձորի ավագանու հերթական նիստի օրակարգում 33 հարցեր էին։ Օրակարգային 6-12 կետերով հաստատվեց Հայքի՚ հրապարակի բարեկարգման, համայնքի այգիների և պուրակների վերանորոգման, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի հիմնանորոգման, համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերման, մարզադպրոցների վերանորոգման մարզագույքի ձեռքբերման, համայնքի գլխավոր փողոցների արտաքին լուսավորության փոխարինում արևային-ֆոտովոլտային կայաններով, երկրորդային փողոցների կապիտալ վերանորոգման սուբվեցիոն հայտերը: Կտոր՝ Մամիկոն Ասլանյան Վանաձորի քաղաքապետ Անահիտ Կարապետյան՝ Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Վահե Կռոյանին հետաքրքրում էր՝ արդյոք 22-օրյա ժամկետում կատարվել է համայնքի առջև դրված հանձնարարականը՝ կապված զբոսայգիների և պուրակների սանմաքրման ու համայնքում բացօթյա առևտրի արգելմանը: Կտոր՝ Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Վահե Կռոյան՝ Քրիստ Մարուքյան՝ ` Օրակարգային հարցերից ուշագրավ էին Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից հրապարակը Կոմիտաս վարդապետի հրապարակ անվանակոչելու, Տաթև Սերգոյի Բարսեղյանին «Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակելու, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի մարզադահլիճները «ՎՊՀ» -ին վարձակալությամբ տրամադրելու կետերը, որոնք արժանացան ավագանու հավանությանը։ Ավագանու հաջորդ նիստը կկայանա մայիսի 31-ին :

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *