Մունետիկ

Վանաձորի ավագանու հերթական նիստը

Օրակարգում 16 հարցով՝ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստն է՝ մասնակցությամբ 24 անդամների: Առավել ուշագրավ էր Աիդա Ավետիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին օրակարգային 10-րդ կետը: Օրակարգային թիվ 10, 11, 12 կետերը Ներսիսյան նրբանցքը, Ներսիսյան փակուղին եվ Բաթումի փակուղին թվային ձևով անվանակոչելու, համայնքի Բազում թաղամասի Բուլղարական 1 եվ Բուլղարական 2 առանձին տարածքների գոտեվորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին էր: Ավագանու քվեարկությամբ թիվ 13, 14 և 15 հարցերով էլ որոշվեց վարձակալությամբ տարածքներ հանձնել Վանաձորի բնակիչներ Ռոզա Բեկչյանին, Անժելա Կիրակոսյանին և Թագուհի Մարտիրոսյանին: Օրակարգային 16-րդ կետով որոշվեց ավագանու հերթական նիստը նշանակել հունիսի 21-ին: Օրակարգից դուրս հարցեր ևս եղան: Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանին մասամբ է գոհացնում ՎՔ-ի պաշտոնական կայքը։ Նա հանդես եկավ առաջարկով, որ համայնքապետարանի աշխատակիցների գործունեությունից զատ, կայքում տեղադրվեն նաև ավագանու անդամների գործունեության մասին տեղեկություներ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *