Մունետիկ

Վանաձորի ավագանու հերթական նիստը

Ավագանու 24 անդամներով հերթական նիստն էր՝ օրակարգային 24 հարցով: Ավագանու քվեարկությանն էր դրված Վիրահայոց թեմի Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին 500 000 դրամի չափով աջակցություն ցուցաբերելը: Ավագանին հաստատեց նաև Վանաձորի քաղաքաշինական կանոնադրությունը, որի հիման վրա էլ հաջորդ որոշումով հաստատվեցին համայնքի վարչական տարածքի կանգառների տիպային նախագծերը: Այս որոշումը մեծ դեր կխաղա քաղաքի ճարտարապետական միջավայրի բարելավման հարցում։ Կտոր Վիճահարույց էր «Օրինաց երկիր» կուսակցության «Վանաձոր» մարզային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին օրակարգային հարցը, որն ի վերջո հաստատվեց ավագանու կողմից: Կտոր՝ Ավագանին հավանության արժանացրեց նաև թիվ 5, 15 և 31 մանկապարտեզներում 1-ական խմբեր ավելացնելու, Տիգրան Մեծի 75 շենքի պատին էլ ի հիշատակ անվանի դուդուկահար Վլադիմիր Կռոյանի՝ հուշատախտակ տեղադրելու մասին օրակարգային հարցերը: Ավագանու հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 19-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *