Ավագանու 33 անդամներից 25-ի մասնակցությամբ մեկնարկեց Վանաձոր համայնքի ավագանու 2019-ի նստաշրջանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Վանաձորի ավտոկայանատեղիների մասին հարց բարձրացրեց ԼՀԿ խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը: Հարցը վերջին շրջանում մեծ իրարանցում էր առաջացրել թե քաղաքում, թե ակտիվորեն քննարկվել սոցցանցերում:
Անահիտ Կարապետյանը հարցի հետ կապված հանդես եկավ հանձնաժողով ձևավորելու առաջարկով: Գործարար Արամայիս Մեսրոպյանը քաղաքում հերթական ներդրումն անելու նպատակով ակնկալում է Դիմաց թաղամասում գտնվող նախկին լողավազանի և հողատարածքի անհատույց օտարման հնարավորությունը: Հաշվի առնելով անհատույց օտարման խնդրանքի շուրջ հայտարարության՝ ավագանու անդամների արձագանքը, քաղաքապետ Ասլանյանը առաջարկեց հարցը դնել հետագա ուսումնասիրության: Օրակարգը հաստատվեց 13 հարցով: Համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերի հաստատման շուրջ ծավալվեց քննարկում:
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն