Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթն ու Վանաձորի Կամերային նվագախումբն իրենց ֆեյսբուքյան էջերում տեսանյութեր են հրապարակել՝ գեղեցիկ անանկնալ կատարումներ մատուցելով՝ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով։ Ելնելով հայտարարված կարանտինից, որի պատճառով հանդիսատեսը չէր կարող գնալ համերգասրահ, համույթի երաժիշտները որոշել են կանանց միամսյակը եզրափակել անակնկալ բացօթյա համերգով՝ հնարավորություն ընձեռելով համաքաղաքացիներին տանը մնալով վայել կատարումները :
0 Մեկնաբանություն