Մունետիկ

Վանաձորի գազոնասպան տեղական իշխանություն

Վանաձոր ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն անդրադառնալով Վանաձորում տեղադրված հերթական անճաշակ տաղավարին, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել.

Պարոնայք պատասխանատուներ, ձեր երազանքի քաղաքն այսպիսի՞ն էր, սա ի՞նչ խառնափնթոր վերաբերմունք է քաղաքի նկատմամբ, դուք գո՞հ եք ձեր արածից։

Երեկ հրապարակի մասին էի գրառում արել, մնաց անարձագանք, այսօր տեսնում ենք սա, սիզամարգի այն հատվածում, որից որոշ ժամանակ առաջ մեծ դժվարությամբ ու աղմուկով հանվեցին տեղադրված տաղավարները։

Մի քիչ սկզբունքայնություն ունեցեք ու էլի եմ կոչ անում՝ փորձեք ձևավորել քաղաքային մշակույթ։ Փառք Աստծուն, տեսել եք զարգացած քաղաքներ, չտես չեք, մի՛ արեք նման բաներ, սա բացի փնթի ու թափթփված տեսքից ոչ մի ուրիշ բան չի տալիս մեր քաղաքին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *