Մունետիկ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղվանից 72 ժամով կփակվի

Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, իսկ արդեն 20 կոնտակտավորներ՝ մեկուսացվել են: Պացիենտները, նախնական տեղեկություններով, Վանաձորի բնակիչներ են: Այս մասին  ՀԺ-ին  հայտնել էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 5-ով: «Գլորիա»  կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանի ասելով՝ հաստատված դեպքերի մասին ինքը տեղեկացել է առավոտյան՝ մարզպետից՝ նշելով,  որ ֆաբրիկայում խուճապ չկա, ավելին ֆաբրիկայի մյուս աշխատակիցները չեն էլ ցանկանում բացակայել:
ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի աշխատակիցները թեստավորել են կոնտակտավորներին, արտադրամասում մեկուսացման ռեժիմ ապահովելու աշխատանքներ կազմակերպել:
Աշխատակիցներից մեկը բուժում է ստանում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այսօր առավոտյան հիվանդանոցի 35 մահճակալներից 29 է զբաղված եղել: Հիվանդանոցը կարող է ընդլայնվել մինչև 40 մահճակալ:
 «Գլորիա» կարի ֆաբրիկան ունի մոտ 3000 աշխատակից, նրանք մարզի տարբեր համայնքներից են: ՀՀ Առողջապահության նախարարութփյան տվյալներով հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած, 158 մահ: Չնայած օր օրի աճող թվերին Վանաձորի մարդաշատ վայրերում ոչ բոլոր անցորդներն էին դիմակներով, դիմակներ չէին կրում նաև որոշ մեքենաների վարորդներ: Քաղաքացիներից շատերն էլ մեզ տեսնելուն պես էին դիմակ կրում: Մեր շրջայցի պահին ժամը՝ 16-ի շրջակայքում Տիգրան Մեծի պողոտայում պարետատան որոշումը վերահսկող ՃՈ աշխատակիցների չնկատեցինք: Անցորդների հետ ունեցած զրույցից էլ պարզ դարձավ, որ նրանց մեծ մասը դիմակ կրում է ոչ թե վարակվելու, այլ չտուգանվելու համար: Կան նաև մարդիկ, որոնք տուգանվելուց չէին վախենում: 
Մանրամասն՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *