Ֆեյսբուքյան օգտատեր Էլմիրա Հովսեփյանը, ով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատող է, իր էջում գրում է.
Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան հուսով եմ տեղյակ եք ստեղծված իրավիճակից։
Արդեն 20 օր է, ինչ ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը և
շուրջ 2.500 աշխատակից (ընտանիք) կանգնած է օրվա հացը վաստակելու խնդրի առջև, երկար տարիներ աշխատելով տվյալ գործատուի մոտ և վճարելով ամսեկան միլիոնների հարկեր , չմոռանանք նաև հեղափոխության օրերին մեծ դեր ունենալով հեղափոխությունն իրականանալու գործում մենք բոլորս մեկ մարդու նման եղանք ձեր և ձեր ղեկավարած իշխանության կողքին և այսօր էլ դեռ շարունակում ենք սատարել ձեզ։ Սակայն այսօր մենք և մեր գործատուն կանգնած ենք այս լուրջ խնդրի առջև։
Ես ինձ իրավունք եմ վերապահում աշխատակիցների անունից հանդես գալ և դիմել ձեզ։ Խնդրում ենք շտապ լուծել այս խնդիրը, և
կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որևէ կետով բյուջեից հատկացնել գումար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասել էր, որ մտադիր է ևս 1 ամիս փակ պահել ձեռնարկության դռները, անգամ եթե կառավարությունն ապրիլի 20-ից հետո թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։
Կորոնավիրուսի տարածման պատճառով գրեթե մեկ ամիս 2600 աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկած սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասել է՝ միևնույնն է, բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։
0 Մեկնաբանություն