Վանաձորի քաղաքապետարանն ու մարզպետարանը շրջափակման մեջ են:
Ցուցարարները փակել են Վանաձորի քաղաքապետարանի ու մարզպետարանի բոլոր մուտքերը եւ պահանջում են աշխատակիցներին գործադուլ հայտարարել ու միանալ իրենց: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը խոստացավ զրուցել բնակիչների հետ՝ հավաստիացնելով, որ ինքը միշտ նրանց կողքին է լինելու: Լուրեր շրջանառվեցին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության առաջնորդ Վահրամ Բաղդասարյանը ՛՛Գլորիա՛՛ կարի ֆաբրիկայի աշխատակիցներին լիրբ է անվանել: Վերջիններս միաբերան վանկարկում էին նրա հեռացմանն ուղղված կոչեր:
0 Մեկնաբանություն