Մունետիկ

Վանաձորի MMA թիմը Գրեփլինգի Հայաստանի առաջնությունից վերադարձել է մեդալներով

Փետրվարի 23-ին Վանաձորի MMA թիմի 5 մարզիկներից բաղկացած հավաքականը մասնակցել է Հայաստանի մարտարվեստների և կրավ մագայի ազգային ֆեդերացիայի կողմից առաջին անգամ Հայաստանում կազմակերպված Գրեփլինգի Հայաստանի առաջնությանը՝ վերադարձել մեդալներով: 15 տ. Ալբերտ Սարգսյանը՝ 66 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: 16-ամյա Սեյրան Հակոբյանը՝ 54 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը: Մեծահասակների խմբում էլ 3 –րդ տեղն է նվաճել 62 կգ քաշային` Արման Աբազյանը, մարզիչ Վահան Բոջուկյան: Առաջնությանը մասնակցել են երկրի ուժեղագույն ֆեդերացիաներն ու ակումբները` Երևանից, Վանաձորից, Էջմիածնից, Իջևանից, Արցախից: Ընդհանուր թվով 180 մասնակից: Մրցաշարի հաղթողները և նրանց մարզիչները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Հաղթողներից ձևավորվեց գրեփլինգի Հայաստանի հավաքականը, որը շուտով կանցկացնի ուսումնամարզական հավաք` երկիրը հնարավոր մրցաշարերին ներկայացնելու համար: Վահան Բոջուկյանն իր շնորհակալությունն է հայտնում մրցման կազմակերպիչ Սարգիս Բազինյանին` առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *