Վանաձորի փոխքաղաքապետ Արտյոմ Գրիգորյանը քանդում է Վանաձորի ճոպանուղին
Դեռ 2005-ից խոսակցություններ էին ընթանում Վանաձորի ճոպանուղու վերագործարկման վերաբերյալ: Խոսակցություններն այդպես էլ մնացին, փոխարենը ճոպանուղին օրեցօր թալանվեց, քանդվեց ու վաճառվեց՝ լցնելով ոմանց գրպանները: 2016 թվականի օգոստոսի 13-ին նախկին վարչապետ Հովիկ Աբարհամյանին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներկայացրել էր մոսկվայաբնակ Էվոյան եղբայրների՝ ճոպանուղու տարածքում ներդրումներ կատարելու մասին առաջարկը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց: Ներկայում ճոպանուղու տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում: Ապամոնտաժողը՝ Վանաձորի քաղաքապետի 1-ին տեղակալ Արտյոմ Գրիգորյանին պատկանող “Տրիոշին” ՍՊԸ-ն է: Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն