Մունետիկ

Վանաձորի Պարարվեստի դպրոցի ծնողները բողոքում են Մամիկոն Ասլանյանի ապօրինությունների դեմ(տեսանյութ)

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, անտեսելով և համաձայնության չգալով  դպրոցի աշխատակազմի, սաների և նրանց ծնողների հետ, պարարվեստի դպրոցի տնօրեն է նշանակել «Հորովել» համույթի պարուսույց Արայիկ Գևորգյանին: Ավելի վաղ ծնողները ստորագրահավաք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Պարարվեստի դպրոցի երկարամյա պարուսույց Արթուր Թորոսյանի թեկնածության, ով ունի մասնագիտական բարձր որակավորում, ղեկավար աշխատանքի փորձ, և որ ամենակարևորն է՝ վայելում է կոլեկտիվի և ծնողների սերն ու հարգանքը: Այսօր քաղաքապետի որոշումից անակնկալի եկած, ծնողները «Լոռի» հեռուստաընկերության տեսախցիկի առջև Վանաձորի քաղաքապետ Ասլանյանից պահանջում են վերանայել որոշումը: Ի դեպ՝ դպրոցի նախկին տնօրեն Լյովա Դերձյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու պատճառով, այն դեպքում, երբ համայնքապատկան հիմանարկներում շարունակում են աշխատել բազմաթիվ թոշակառու տնօրեններ: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *