Մունետիկ

Վանաձորի Զբաղվածության կենտրոնը պատրաստվում է Աշխատանքի տոնավաճառին

Վանաձորի զբաղվածության կենտրոնն աշխատանքի տոնավաճառի ակտիվ նախապատրաստությունների մեջ է: Գործատուների ու կամավորների հետ հրավիրած հանդիպմանը ներկայացրել են սեպտեմբերի 27-ին Հայքի հրապարակում կայանալիք Աշխատանքի տոնավաճառի կազմակերպչական մանրամասները: Զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը առիթից օգտվելով նաև իրենց ծրագրերն է ներկայացրել՝ հորդորելով գործատուներին լինել ակտիվ, տեղեկացված ու օգտվել խրախուսման պետական ծրագրերից: Հանդիպման 2-րդ հատվածում կամավորներին են ներկայացվել իրենց անելիքները.ինչպե՞ս են շփվելու գործատուների հետ, ի՞նչ տվյալներ են հավաքագրելու ՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ, ինչպե՞ս են օգնելու աշխատանք փնտրողներին ռեզյումեներ լրացնելու հարցում: Մինչ բուն տոնավաճառ կլինի ևս մեկ հանդիպում կամավորների հետ, որի ժամանակ նրանք կծանոթանան նաև ռեզյումե գրելու հիմնական սկզբունքներին: Աշխատանքի տոնավաճառը կանցկացվի Հայքի հապարակում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-14:00-ն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *