Մունետիկ

Վանաձորում 3 մանկապարտեզ է փակվել՝ կորոնավիրուսային հիվանդացության պատճառով (տեսանյութ)

Վանաձորի քաղաքային ենթակայության թիվ 15, 24 և 40 նախադպրոցական ուսումնական հաստատությունները կորոնավիրուսային հիվանդացության պատճառով փակվել են, այս մասին տեղեկացել ենք ՎՔ Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնից: Մանկապարտեզներից 2-ում Covid 19-ով հաստատված 1 աշխատակցի, մյուսում ծնողի դեպ է գրանցվել: Բոլոր դեպքերը գրանցվել են կառույցից դուրս: Երեխաների շրջանում հիվանդության դեպքեր բարեբախտաբար չկան: Մանկապարտեզները փակվում են 1 հաստատված դեպքից հետո և չեն շահագործվի 14 օր: Հարկ է նշել, որ համայնքային ենթակայության ընդհանուր թվով 20 մանկապարտեզներից տնակային պայմաններում գործող 2-ն իսկզբանե չեն շահագործվել, քանի որ տեխնիկապես հնարավոր չէր այդտեղ գործունեություն ծավալել: Այս պահին գործում են 15 մանկապարտեզներ, որտեղ հաճախում են շուրջ 200 երեխաներ: Մտահոգիչ է ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած հիվանդացության թվային պատկերը: Հոկտեմբերի 8 –ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք, ունենք 202 առողջացած: Նախարարությունը կոչ է անում այս օրհասկան պահին չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր:

Մանրամասն՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *