Վանաձորի Ուսանողական 10 հասցեում իր դռներն է բացել «Պրոգրես» զարգացման կենտրոնը, տնօրենն է վաստակավոր մանկավարժ Սարինեն Բորյանը: Կենտրոնն աշխատում է առավոտյան 8.30-ից մինչև 18.30-ը, ընդունելությունը՝ 5տ-ից մինչև 5-րդ դասարանի աշակերտների համար: Զարգացման կենտրոնում գործում են մի շարք խմբակներ, դասապատրաստում և ոչ միայն: Այստեղ երեխան 5 տարեկանից սովորում է լինել ինքնուրույն: Նվազագույն 1 ժամից սկսած աշխատող ծնողն իր երեխային կարող է վստահել երկհերթ զարգացման կենտրոնին: Այստեղ երեխաները հոգատար ձեռքերում են՝ շնորհիվ փորձառու մանկավարժների:
0 Մեկնաբանություն