Մունետիկ

Վանաձորում դժգոհում են հացի գնի անակնկալ թանկացումից ( տեսանյութ)

Վերջին շրջանում Վանաձորում հացի գնի անակնկալ թանկացումը դարձել է բնակչության շրջանում ամենաշատ շրջանառվող ու քննարկվող թեման: Բոլոր խանութներում «Մատնաքաշ» և «Մեծ կաղապարային» հացատեսակների գինը 20-30 դրամով ավելացել է, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ընտանեկան բյուջեի վրա: Վանաձորցիները դժգոհում են: Օգոստոսի 21-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդիպել է Վանաձորի հաց արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Հացարտադրողները թանկացումը հիմնավորել են օգտագործվող ռուսական ալյուրով: ՌԴ-ում ալյուրի գների տատանում է տեղի ունեցել, ինչն էլ ազդել հացի գնի բարձրացման վրա: Բացի այս 2015թ.-ից ի վեր Վանաձորում ոչ առողջ մրցակցության հետևանքով գներն արհեստականորեն իջեցվել են, ինչը վնասաբեր է եղել,- հիմնավորել են տնտեսվարողները: Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքեջից, որտեղ նաև նշված է, որ քաղաքապետ Ասլանյանն առաջարկել է ավագանու քննարկմանը ներկայացնել Վանաձորի տարածքում պոլիէթիլենե տոպրակների վաճառքի արգելման մասին օրինագիծ, ինչը ևս 5-7 դրամով կազդի հացի գնի նվազեցման վրա: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *