Վանաձորում երիտասարդ գործազուրկների թիվը հասնում է 790-ի:
Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի ՛՛Նախադպրոցական կրթություն՛՛ բաժնի շրջանավարտ Լիանա Մարկոսյանն է: Նոյեմբերի 10-ին նշվող երիտասարդության համաշխարհային օրվա մասին տեղյակ չէ: Լիանային շատ ավելի հետաքրքրում է աշխատանք գտնելու հեռանկարը: 1-ին քայլերն է անում դիմահարդարման-վարսահարդարման ոլորտում: Լիանան մեկն է այն բազմաթիվ երիտասարդ մասնագետներից, ովքեր մասնագիտություն ունենալով հանդերձ՝ աշխատանք չունեն:
0 Մեկնաբանություն