Վանաձորում ևս չի բացառվում ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ բռնություն կիրառելու սցենարը
Երևանում հաջորդող բռնություններին, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին բերման ենթարկելուն ի պատասխան՝ Վանաձորի Հայքի հրապարակում դարձյալ խաղաղ ցուցարարներ են հավաքվել: Այստեղ է նաև Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արամ Խաչատրյանը, ում մոտեցավ ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը՝ զգուշացնելու, որ հավաքն անօրինական է, քանի որ համապատասխան ծանուցում չի եղել: Հավաքված երիտասարդներին Հելսինկյան քաղաքացաիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն իրենց իրավունքներն ու պարտականությունները ներկայացրին՝ հնարավոր բերման ենթարկելու դեպքում: Չնայած ոչ աշխատանքային օրվան Հայքի հրապարակում էին նաև Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաները
0 Մեկնաբանություն