«Մարտիկներ հանուն արդարության» միավորման քաղաքական թևի նախաձեռնությամբ Վանաձորի «Խաչի թաղ» թաղամասում՝ Հաց Բերողի հուշաքարի մոտ, կազմակերպվել է Հաց Բերող Արթուր Սարգսյանին նվիրված հուշ-միջոցառում: Մասնակցել են թաղամասի բնակիչները, վանաձորցիներ, նաև «Սասնա Ծռեր»-ի անդամ Արմեն Լամբարյանը: Նա վերհիշել է Արթուր Սարգսյանի հետ առաջին հանդիպումը և ասել, որ «Նա միայն հաց չէր բերել, հացի հետ բերել էր նաև ցուցարարների ոգին»: Միջոցառումը շարունակվել է խնկարկության, ապաև ներկաներին հաց է բաժանվել:
0 Մեկնաբանություն