Ընթերցողի սեղանին արձակագիր, լրագրող Պատրիկ Արտեմիի "Ժամադրություն " ժողովածուն է: Գրքի խմբագիրն է բ.գ.դ., պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, ով, լինելով նաև արձակագրի "Խաղը" և "Սորան" ժողովածուների խմբագիրը, տալիս է վերջին ժողովածուի յուրահատկությունը. թեմատիկայի փոփոխության մեջ է: Պատրիկ Արտեմին 15 տարի ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում՝ քաջատեղյակ է Հայաստանի ներաքաղաքական անցուդարձին: "Հրեշտակի սատանան" վիպակում զավեշտական գույներով է ներկայացրել առաջին 3 նախագահների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը՝ մեկ նախագահի տեսքով: Վիպակից զատ Ժողովածուում տեղ են գտել "Արևելյան Մանկություն", նովելների շարքը և "Սուլթան" "Թռիչք Ժամանակի միջով", "Արցախյան մորզե", "Կեչիկան" և "Ժամադրություն" պատմվածքները: Թերեզա Շահվերդյանն հիացմունք է արտահայտում Պատրիկ Արտեմիի բարձրարվեստ գրականության, խոսքի կուլտուրայի և լեզվական մշակույթի մասին։ Պրոֆեսորըն այժմ աշխատում է "Պատրիկ Արտեմիի բառակապակցությունները, որոնք կանգնած են դարձվածքներ դառնալու ճանապարհին՚՚ իր հոդվածի վրա, որն առաջիկայում կտպագրվի: Շնորհանդեսի բացմանը ներկա էին արձակագրի գրականագետ, երաժիշտ ընկերները, լոռեցի ընթերցասեր հանրությունը:
Պատրիկ Արտեմին իր գրական ժամանակը սկսել է, երբ մայրամուտին է հասնում կյանքի ճանապարհը։ Այսօր 80-ամյա գրողը ծննդյան հոբելյարի հետ նշում է գրական գործունեության 15–ամյակը, շնորհանդեսը շարունակում է բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը, ընթերցելով Լևոն Սարգսյանի՝ դեռևս չհրատարակված " Բան սերունդներին՚" հոդվածը:
Արձակագրի առաջին՝ "Լեռան երեկոն" ժողովածուն լույս է տեսել 15 տարի առաջ, 2_դը՝ 2009-ին՝ "Հարդագողի ճամփորդներ"_ը, 2017թ-ին լույս է ընծայել միանգամից 2 "Սորա" և "Խաղը" ժողովածուները, իսկ ահա 2019թ-ին Ժամադրություն ժողովածուն:
0 Մեկնաբանություն