Մունետիկ

Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզահամալիր կկառուցվի

Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր: 
Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին: 
Լոռու մարզպետն իր երախատագիտությունը հայտնեց աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը բերկրանքի և հպարտության պահեր պարգևելու, անգերազանցելի հաղթանակների համար և նշեց, որ նրա ներդրումը հայ բռնցքամարտի զարգացման գործում անգնահատելի է: 
Վիկ Դարչինյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ դպրոցի կառուցման և Հայաստանում բռնցքամարտի՝ իր կողմից հիմնադրվելիք ակումբների գործունեության հետ կապված հաճախակի կլինի հայրենիքում ու մասնավորապես՝ ծննդավայր Վանաձորում:
Կողմերը քննարկեցին դպրոցի կառուցման տեղանքի հետ կապված հարցեր, ապա շրջեցին Վանաձորում՝ կառուցվելիք համալիրի համար տարածք դիտարկելու նպատակով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *