Ռազմաճակատի տղաների թիկունքն անվտանգ պահելու նպատակով շուրջ 1 շաբաթ է՝ վանաձորցի մի խումբ երիտասարդներ քողարկիչ-ծածկոցներ, անձրևանոցներ, ներքնակներ են կարում: Հետմահու գեներալի կոչման արժանացած 22-ամյա Հրաչ Տրուզյանի բարեկամուհին՝ Մանե Ղարիբյանն այլ կերպ չէր էլ կարող: Կամավոր 16-ամյա Վարդիթերն էլ է անդամագրվել կամավորական աշխատանքներին: Ընկերուհիներ 16-ամյա Կարոլինան և Լիլին ասեղն ամեն անգամ կտորով անցկացնելիս աղոթում են, որ արկի բեկորները չհասնեն ռազմաճակատի տղաներին: Մեկը մյուսին հերթափոխելով՝ գործն առաջ են տալիս. մի խումբը կտորները տեսակավորում է, մյուս խումբը ձևում, կարում, փաթեթավորում սահման են հասցնում: Արդեն հասցրել են քողարկիչների և աձրևանոցների առաջին փաթեթներն ուղարկել: Այժմ անձրևանոցներ կարելու համար ջրակայուն ու գորշ գույնի կտորների պակաս ունեն: Առաջնագծի թիկունքն անվտանգ է, երբ թիկունքում քողարկիչներ են կարում:
#Հաղթում ենք:
0 Մեկնաբանություն