Մունետիկ

Վանաձորցի պայմանագրային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կրակոցից

27.07.2020 թ.-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *