Վանաձորցի տասը դպրոցահասակներ պիտակ բաժանելով 240.000 դրամ են հավաքել և փոխանցել Արցախին Առաջնագծում չեն կարող լինել, անչափահաս են, սական չափահաս են ռազմադաշտի թիկունքը պահելու գործում: Հենց այս սկզբունքով պատանիները 2 օր շարունակ դրոշմանիշեր և թեմատիկ պիտակներ են բաժանում վանաձորցիներին, 100-ը 1000, հազարն էլ 240.000 դրամ դարձնում և փոխանցում հիմնադրամին, հանգանակության կտրոնն էլ ասվածի հավաստիքը: Կտոր՝ Ալեն Կարակաշյան Վանաձորի թիվ 4 դպրոցի աշակերտ Շուտով Ալենին միանում են բակի ընկեր-եղբայրները: Տարածքները բաշխված, տեղ-ժամ որոշված անցորդներին են մոտենում, կայանած ավտոմեքենաներին, երբեմն էլ բակեր են գնում: Կտոր՝ Մարդիկ սիրով են վերցնում, գումարի հետ էլ օրհնում: Եղել են դեպքեր, երբ վճարում են, բայց չեն վերցնում, ազդվում են բայց չեն ընկրկում: Կտոր՝ 12-ամյա Արման Մելիքյանի ընտանիքի անդամներն ի սկզբանե քաջալերել են տղային: Կտոր՝ Արման Մելիքյան 12 տ. Գայանե Սոխակյան Սոխակյան տպագրատան տնօրեն Առաջնագիծն ամուր է, երբ թիկունքն է ամուր ասացին եվ վազելով գործի անցան:
0 Մեկնաբանություն